Իրանը դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել TRIPP–ի վերաբերյալ․ Արա Պողոսյան

https://arm.sputniknews.ru/20260911/irany-derevs-verjnakan-dirqvorvoshum-chi-dzevavvorel-trippi-veraberjal-ara-pvoghvosjan-106744803.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106742120_449:0:1889:1080_1920x0_80_0_0_9ca81510ace6d2184644b163c411d531.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, արա պողոսյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео

տեսանյութեր, տեսանյութ, արա պողոսյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео

Բաժանորդագրվել

Քաղաքագետը կարծում է, որ Իրանը ներկայում վարում է կանխարգելիչ քաղաքականություն՝ փորձելով իր սահմանների երկայնքով հնարավորինս սահմանափակել ամերիկյան ռազմական ներկայությունը։

Թեհրանը դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ, սակայն Երևանից հստակ երաշխիքներ է պահանջում, որ Հայաստանի տարածքով անցնող լոգիստիկ ճանապարհները որևէ պարագայում չեն վերածվի հակաիրանական պլացդարմի։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները փաստում են, որ հայկական կողմի հավաստիացումներից հետո անգամ Թեհրանի կասկածները լիովին փարատված չեն։

«Իրանի համար կան հստակ «կարմիր գծեր», որոնց մասին անընդհատ բարձրաձայնվում է․ ճանապարհները չեն կարող լինել էքստերիտորիալ, Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետք է անվերապահորեն պահպանվեն, և որևէ երրորդ երկրի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի զինված ուժեր կամ ներկայություն այդ տարածքում չպետք է լինի»,- ընդգծում է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Իրանը ներկայում վարում է կանխարգելիչ քաղաքականություն՝ փորձելով իր սահմանների երկայնքով հնարավորինս սահմանափակել ամերիկյան ռազմական ներկայությունը։

Պողոսյանը կարծում է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական նպատակը տարածաշրջանային ուղիները «Միջին միջանցքի» տրամաբանությանը ենթարկելն է, որպեսզի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող բեռնահոսքերը շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։ Այս ճնշումների հետևանքով արգելակվել է նաև Հայաստանով ու Վրաստանով` «Չաբահար» նավահանգստով դեպի Սև ծով ձգվող իրանա-հնդկական նախագիծը, ինչը Թեհրանին փաստացի զրկում է այլընտրանքային լոգիստիկ հնարավորություններից։

Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծն ուղղված չէ իր դեմ. Փույա Հոսեյնի

«Հնդկաստանը սկսեց հետաձգել իր ներդրումները «Չաբահարում», այս պահին դրա մասին այլևս խոսակցություն չկա։ Ենթադրաբար, Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ դա․ Հնդկաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բախումներից հետո եկան որոշակի պայմանավորվածությունների, և այս գիծը ևս դրանց առանցքում է։ Ի՞նչ է ստացվում․ Իրանը զրկվում է իր լոգիստիկ հնարավորությունները զարգացնելու հնարավորությունից»,–ասում է քաղաքագետը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը՝ Արա Պողոսյանն արձանագրում է, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում սեփական ռազմավարության բացակայությունն է։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment