Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ… Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին


Գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով հավանություն է տվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Համաձայնագրի նպատակը ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության սկզբունքները հաստատելն է: Ամրագրվում են գործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին դրույթները:


Կառավարությունը քննարկել է խաղողի մթերումն ամբողջ ծավալով իրականացնելու համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու հարցը։ Մեկ այլ որոշմամբ 1 միլիարդ 98 մլն դրամ է հատկացվել կլաստերային 14 դպրոցներ տանող ճանապարհների նորոգման համար: Վարչապետը տեղեկացրել է՝ որոշվել է այլ բնակավայրերից այս դպրոցներ հաճախող աշակերտների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փոխարեն որոշ տեղերում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրել։ Դպրոցների նորոգման ու հիմնանորոգման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև աշակերտների առաջադիմության PISA միջազգային հետազոտությանը և դրա հետ կապված քննադատություններին:


Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a comment