Սեպտեմբերի 12-13-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն (PAN.am)

Սեպտեմբերի 12-13-ին Երևանում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն՝ պայմանավորված «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի անցկացմամբ։

Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն արգելվելու են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն արգելվելու են նաև Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցներում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան և Լեոյի փողոցներում։

Սահմանափակումներ են գործելու նաև Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Սարյան և Պապ թագավորի փողոցներում, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, ինչպես նաև Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

Քաղաքացիներին խնդրում են նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

Leave a comment