«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն: Ակնհայտորեն նրա նախկին մենթորը նրան հիմա դիտարկում է որպես խիստ հարմար դեպք` կարևոր մի քանի խնդիր միանգամից լուծելու համար:

Ինձ համար, որպես պատմության սկզբունքը հասկացող քաղաքագետի`միանգամայն հասկանալի է թե ինչու է այսպես լինում և թե ինչ է լինելու մոտ ապագայում հենց նույն Սարգսյանի հետ:
Երևույթը համակարգային պրոցեսի մաս է ևկապ չունի անձնային հարաբերությունների հետ: Դ անգամ Վիբեթի ու Վիգենի հետ շատ քիչ կապ ունի, եթե ընդհանրապես կապ ունի:
Սարգսյանը հարմար է որպես գործիք` որոշ խնդիրներ լուծելու համար: Եվ այդ գործիքը շուտով հավանաբար գործի կդրվի:

Ինձ ապշեցնում է միայն Սարգսյանի անհեռատեսությունը: Բայց դա էլ խիստ տեղական առանձնահատկություն է ու հատուկ է բոլորին:
Այս ամենի մասին` առանձին և շուտով կխոսեմ»:

Leave a comment