Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում:

Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ:

Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները՝

57 կգ

Մանվել Խնձրցյան – Լուկա Գվինջիլիա

Արյան Ցիուտրին – Ամիր Չամզին

65 կգ

Օսիմժան Դաստանբեկ – Արեն Հայրապետյան

Աբասգաջի Մագոմեդով – Ռիֆաթ Սաիբոտալով

74 կգ

Նարեկ Հարությունյան – Իման Գամիշով

Մուրադ Ձակուպով – Քեմերոն Ամին

86 կգ

Աշխաբ Խաջիև – Ռազմիկ Եփրեմյան

Զահիդ Վալենսիա  – Ալան Տիգիև

97 կգ

Մարտին Սիմոնյան – Կոնստանտին Պետրիաշվիլի

Շամիլ Տամբիև – Վլադիսլավ Կազլով

Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։

Leave a comment