«Մինչեւ 50 տոկոս բյուջետային երաշխիք, վարկերի մայր գումարի հետաձգում»․ կառավարությունը կաջակցի խաղող մթերողներին

Կառավարությունն այսօրվա նիստում խաղողի մթերմամբ զբաղվող ընկերություններին աջակցելու ծրագիր հաստատեց։

«Մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։ Եվ որպեսզի պրոցեսը լինի անխափան եւ առկա ամբողջ խաղողի ծավալը մթերվի, մենք քննարկումներ ենք ունեցել մթերող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք իրենց հետ համատեղ, իրենց օգնելով մթերման գործընթացը կազմակերպել»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա ներկայացրեց ծրագրի մանրամասները․ «Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ գրավի ոչ բավարար մակարդակի դեպքում` կառավարության կողմից 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչեւ 50 տոկոս չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը։ Եվս մեկ բարելավում ենք իրականացրել՝ եթե 2024-2025 թվականներին իրենք վերցրել են վարկային միջոցներ եւ հիմա մարման պրոցեսի մեջ են, մենք առաջարկում ենք եւ բանկերի ու ընկերությունների միջեւ, ըստ էության, արդեն կա այդ համաձայնությունը՝ վեց ամսով վճարել միայն տոկոսադրույքի գումարները, եւ մայր գումարի հետաձգում տեղի ունենա։ Ազատված գումարով իրենք նորից խաղաղ կմթերեն»,- ասաց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Մենք շարունակում ենք հետեւողականորեն աշխատել մեր արտահանումների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment