Մինչև սեպտեմբերի 15-ը տեղումներ չեն սպասվում, 6-8 աստիճանով կտաքանա (PAN.am)

Սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Երևանում նույնպես սեպտեմբերի 11-15-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 11-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 28-30 աստիճանի, իսկ երեկոյան կգրանցվի +21….+23 աստիճան։ Սեպտեմբերի 12-ին ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +31 աստիճան:

Leave a comment