Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ

Սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտաբերել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալահովիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment