Բենզինի շուկայում արձանագրվել է գնաճ․ պրեմիում տեսակի բենզինի գինը նախկին 570–580 դրամից հասել է 600-ի, իսկ ռեգուլյարը՝ 540–550 դրամից բարձրացել է մինչև 580 դրամ։
Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել խոշոր տնտեսվարողներին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
«Մենք մշտապես ուսումնասիրում ենք այս ոլորտը, այս պահին ևս։ Գրություններ են ուղարկվել տնտեսվարողներին»,– նշել է Սմբատյանը։
Չնայած վերջին շրջանում դիզելային վառելիքի և բենզինի ներկրումն իրականացվում է նաև Ադրբեջանի տարածքով, բենզինի գները շարունակում են օրեցօր նոր փոփոխություններ կրել։