Բենզինի գների կտրուկ աճ Հայաստանում․ հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին

Բենզինի շուկայում արձանագրվել է գնաճ․ պրեմիում տեսակի բենզինի գինը նախկին 570–580 դրամից հասել է 600-ի, իսկ ռեգուլյարը՝ 540–550 դրամից բարձրացել է մինչև 580 դրամ։

Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել խոշոր տնտեսվարողներին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

«Մենք մշտապես ուսումնասիրում ենք այս ոլորտը, այս պահին ևս։ Գրություններ են ուղարկվել տնտեսվարողներին»,– նշել է Սմբատյանը։

Չնայած վերջին շրջանում դիզելային վառելիքի և բենզինի ներկրումն իրականացվում է նաև Ադրբեջանի տարածքով, բենզինի գները շարունակում են օրեցօր նոր փոփոխություններ կրել։

Leave a comment