Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են տեսնել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի գրքերը ամերիկյան յուրաքանչյուր գրադարանում։
«Նրանք ցանկանում են, որ Լենինի և Ստալինի գրքերը լինեն յուրաքանչյուրի գրադարանում, որպեսզի մեր բոլոր երեխաները կարդան և ուսումնասիրեն դրանք»,- ասել է Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում։
Նա նաև ուշադրություն է հրավիրել դեմոկրատների մարքսիստական հակումների վրա։
«Կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուներից մեկն իրեն մարքսիստ է անվանում և ասում` ատում է ավանդական ընտանիքը։ Նա ցանկանում է ոչնչացնել ամերիկյան կենսակերպը»,- հավելել է Թրամփը։