ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամների ընտրությունն էր։

ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամի ընտրության համար ներկայացվել է 38 հայտ: Հաստատվել է 35-ը՝ ըստ բազմափուլ ուսումնասիրության և ՀՀ ԳԱԱ սահմանած չափանիշներին համապատասխանության։

Հայտերի քանակական գնահատականում հաշվի են առնվել

  • Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում Հիրշի գործակիցը (h-index)
  • Հոդվածներին կատարված հղումների քանակը
  • Հոդվածների քանակը` հաշվի առնելով հրապարակման ամսագրերի SCImago քառորդը
  • Մենագրությունների քանակը
  • Արտոնագրերի թիվը
  • Ղեկավարած պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների թիվը
  • Գիտությունների դոկտորի աստիճանի առկայությունը

Հայտերի որակական գնահատականում հաշվի են առնվել

  • Գիտական մշակումների ներդրումը
  • Նոր գիտական (ենթա)ուղղության հիմնադրումը
  • Ղեկավարած դրամաշնորհները
  • Բարձր վարկանիշով ամսագրերում գրախոսությունները
  • Գիտության հանրայնացմանն ուղղված գործունեությունը

ՀՀ ԳԱԱ 35 ասոցացված անդամների ընտրության արդյունքում ընտրվեց 31-ը։

ՀՀ ԳԱԱ նորընտիր ասոցացված անդամներն են

ՖԻԶԻԿԱ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արամ Սահարյան

2․ Նարեկ Սահակյան

3․ Դավիթ Հայրապետյան

4․ Գագիկ Գուրզադյան

5․ Հայկ Սարգսյան

6․ Աշոտ Պետրոսյան

7․ Արմեն Սարգսյան

8․ Մանուկ Բարսեղյան

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ և ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Մարինե Առաքելյան

2․ Լևոն Եպիսկոպոսյան

3․ Կարեն Թռչունյան

4․ Կարեն Ղազարյան

5․ Արսեն Առաքելյան

6․ Սարգիս Աղայան

7․ Հովիկ Փանոսյան

ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արամ Պետրոսյան

2․ Էդվարդ Կոկանյան

3․ Սոֆիյա Այդինյան

4․ Մարինա Աղայան

5․ Աննա Մկրտչյան

ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արա Ավագյան

2․ Խաչատուր Մելիքսեթյան

3․ Լիլիթ Սահակյան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, ՏԵԽՆԻԿԱ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Մարտին Գրիգորյան

2․ Բրյուս Բողոսյան

3․ Խաչատուր Խաչատրյան

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄՇԱԿՈՒՄ և ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ)

1․ Աշոտ Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Սուրեն Զոլյան

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Գառնիկ Ասատրյան

2․ Ռուբեն Բադալյան

3․ Արսեն Բոբոխյան

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների 2026 թ. ընտրության մրցույթին ներկայացվել է ընդհանուր 34 հայտ: ՀՀ ԳԱԱ բաժանմունքներում ձևավորված հայտերի վերլուծության ու գնահատման մասնագիտական հանձնաժողովների կողմից իրականացված բազմակողմանի որակական և գիտաչափական գնահատման արդյունքում ընտրության մրցույթին մասնակցությանը երաշխավորվել է 23 հայտ: Բոլոր երաշխավորված թեկնածուները ճանաչված գիտնականներ են, ովքեր ներկայացնում են միջազգային առաջատար գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ: Ընտրությունների արդյունքում բոլոր 23 թեկնածուներն ընտրվել են։

ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամներ են

Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

1․ Ալեքսանդր Մուկասյան

2․ Դմիտրի Բուդկեր

3․Կլոդ Լեռուա

4․ Վալերի Տուչին

5․ Սուլթան Դաբագով

Բնական գիտությունների բաժանմունք

1․ Սյուշան Յին

2․ Թոմաս Լիր

3․ Հանս Բինդեր

4․ Նարինե Սարվազյան

5․ Ահմադ Դարյանի

6․ Յուրի Զաքարյան

7․ Ալան Կալուև

Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

1․ Արտյոմ Օգանով

2․ Վալենտին Անանիկով

3․ Ջովաննի Ռովիելլո

4․ Վլադիմիր Գևորգյան

5․ Անդրեյ Մալկով

6․ Իգոր Նիկոգոսյան

7․ Խաչատուր Մանուկյան

Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք

1․ Ալեքսեյ Կարապետյանց

2․ Հարություն Ավետիսյան

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

1․ Պատրիկ Տոնապետյան

2․ Մարիա Բաղրամեան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment