Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթվերը դեռևս որոշված չեն։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Դեռ ոչ», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը, երբ հարցրել են այս մասին։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Փաշինյանը կարող է մոտ ապագայում այցելել Ռուսաստան։ Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի Ռուսաստան այցը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը։