https://arm.sputniknews.ru/20260909/pajtjun-siriaji-zinamterqi-pahestum-zvohvatsneri-tvum-pn-ashkhatakicner-kan-106639206.html
Պայթյուն Սիրիայի զինամթերքի պահեստում. զոհվածների թվում ՊՆ աշխատակիցներ կան
Պայթյուն Սիրիայի զինամթերքի պահեստում. զոհվածների թվում ՊՆ աշխատակիցներ կան
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող զինամթերքի պահեստում: 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T17:43+0400
2026-09-09T17:43+0400
2026-09-09T17:43+0400
սիրիա
պայթյուն
զինամթերք
պահեստ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106638256_0:156:1501:1000_1920x0_80_0_0_45d9e5f74b6daf2ced2f245423479c46.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Սիրիայի Իդլիբ նահանգի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 14, վիրավորվել 11 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 10 վիրավորի մասին: Տուժածների թվում են նախարարության աշխատակիցներ։Հրշեջները մարում են պայթյունից հետո առաջացած կրակը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ փրկարարական ջոկատները շարունակում են փլատակներում որոնել անհետ կորածներին:Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի հյուսիսային մասում՝ Բուրջ էն Նիմրա շրջանի Սարմադա քաղաքից ոչ հեռու տեղակայված ժամանակավոր պահեստում, որն օգտագործվում է հետագա փոխադրումից առաջ սպառազինություն կուտակելու համար:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106638256_0:0:1333:1000_1920x0_80_0_0_da350fb93ae11d7f09f1596a68d9dad8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, պայթյուն, զինամթերք, պահեստ, զոհ
սիրիա, պայթյուն, զինամթերք, պահեստ, զոհ
Բաժանորդագրվել
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող զինամթերքի պահեստում:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Սիրիայի Իդլիբ նահանգի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 14, վիրավորվել 11 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 10 վիրավորի մասին: Տուժածների թվում են նախարարության աշխատակիցներ։
«Սարմադա քաղաքի զենքի և զինամթերքի ժամանակավոր պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորվել է 11 մարդ»,- Al-Ikhbariya հեռուստաալիքին հայտնել է առողջապահության նախարարության տեղական ստորաբաժանումը:
Հրշեջները մարում են պայթյունից հետո առաջացած կրակը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ փրկարարական ջոկատները շարունակում են փլատակներում որոնել անհետ կորածներին:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի հյուսիսային մասում՝ Բուրջ էն Նիմրա շրջանի Սարմադա քաղաքից ոչ հեռու տեղակայված ժամանակավոր պահեստում, որն օգտագործվում է հետագա փոխադրումից առաջ սպառազինություն կուտակելու համար: