Հասարակություն
09.09.2026 | 17:08
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Տեղեկությունը Factor.am հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
Կառույցից հայտնում են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություններ չեն հաղորդվում։
Անի Թամրազյան