Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ


ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հարություն Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է հանձնաժողովի անդրանիկ նիստը։


Քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը։


Հարություն Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Սոնա Ղազարյանի թեկնածությունը:


Պատգամավորի կենսագրությունն ու օրենսդրական գործունեությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը:


Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար: Հաջորդիվ նա ներկայացրել է եվրոպական ինտեգրման հայաստանյան օրակարգի շուրջ իր պատկերացումները։


Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։


Քվեարկության արդյունքում Սոնա Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Դիտումների քանակ8

Leave a comment