Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին կնշվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օծման և գահակալության 27-րդ տարեդարձը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կկատարվի Հայրապետական մաղթանքի արարողություն։ Հատուկ այս օրվա կապակցությամբ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։