Մայր աթոռում Խաչվերացի պատարագը կմատուցի Միքայել սրբազանը

Բաժանորդագրվել

Խչվերացը տաղավար տոներից վերջինն է:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:

Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:

Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:

Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:

Leave a comment