ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։
Ըստ ամերիկյան կողմի` սուտ է, որ ԻՀՊԿ-ն հարվածել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչների:
Վաշինգտոնը նշել է, որ ոչ մի ռազմանավ չի խոցվել, և որ կորպուսի կողմից հարձակման բոլոր փորձերը ձախողվել են:
ԱՄՆ ուժերը «միայն անցած շաբաթվա ընթացքում հաջողությամբ ոչնչացրել են» իրանական 10 տանկեր։ Ըստ CENTCOM-ի՝ այս նավերը եղել են բազմամիլիարդանոց ստվերային ցանցի մի մասը, որը «ֆինանսավորում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, և Իրանը չի կարողանում պաշտպանել դրանք»: