Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Քաղաքականություն

09.09.2026 | 14:36

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, սակայն Ղազարյանը ստացել է անհրաժեշտ թվով ձայներ և ընտրվել այս պաշտոնում։

Նրա թեկնածությունը ներկայացրեց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը։

Ղազարյանը 2013 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը:

2015 թ.՝ Եվրոպայի քոլեջը (Լեհաստան), Եվրոպագիտության մագիստրոս:

2015-2016 թթ. աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնի շուկայագետ: 2016-2017 թթ.՝ «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերի ղեկավար: 2017 թ. եղել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը:

2019-2021 թթ.-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել:

2021-2026 թթ․-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Նախորդ գումարման ԱԺ-ում եղել է  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2026 թ․ հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

 

Անի Թամրազյան

Leave a comment