«Հող տալու հետ կապված երկու վատ նախադեպ ասեմ։ Սյունիքի մարզից իմ ընկեր Դավիթը 30 հա հող ուղղակի թողեց գնաց՝ քաշքշուկի մեջ չընկնելու համար, իսկ իմ ընկեր Լեւոնն ուղիղ 4 տարի է՝ դատ ու դատաստանի մեջ է։ Եվ ես դրանից 100 անգամ ավելի հողատարածք հանձնել եմ թուրքերին, այսինքն՝ ես չեմ հանձնել, իմ հողը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
ՔՊ-ական պատգամավորները հանձնաժողովի նիստում հարցեր էին ուղղում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Վրույր Այվազյանին՝ համայնքային հողամասերի հետ կապված քրեական գործի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը (լուսանկարում)․ «Մեր հարգելի Մնացականյանն ասում է՝ հողերը տվին թուրքին։ Եղբայր, քո կարծիքով՝ գերմանացիները պիտի կռվեի՞ն։ Կարողացել ենք, չենք պահե՞լ»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: