Ռուսաստանը պատրաստ է Արկտիկայում օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները. Զախարովա

Բաժանորդագրվել

Ռուսաստանը պահպանում է Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության վերաբերյալ իր պատրաստականությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել ռազմատեխնիկական միջոցները դրանք չեզոքացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ–ի երկրների վրա. Թրամփ

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քայլեր է ձեռնարկում Արկտիկական տարածաշրջանում ռազմական գերակայության հասնելու համար։ Մոսկվան կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները հանգեցրել են լարվածության զգալի աճի ծայրահեղ հյուսիսում։

«Ցավոք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ջանքերի շնորհիվ ծայրահեղ հյուսիսը վերջին տարիներին վերածվել է աշխարհաքաղաքական առճակատման գոտու, այդ թվում՝ մեր երկրի հետ», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Մոսկվան դաշինքի ռազմական ակտիվությունը տարածաշրջանում դիտարկում է որպես իր անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք և մտադիր է դա հաշվի առնել իր պատասխան միջոցները ծրագրելիս։

Անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստ է օգտագործել «ռազմատեխնիկական միջոցների ամբողջ սպեկտրը»՝ առաջացող սպառնալիքները չեզոքացնելու համար։

ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. Ռյուտե

Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Մոսկվան շարունակում է պահպանել պատրաստականությունը Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության համար։ Ռուսաստանը մտադիր է դրանք քննարկել խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանի կայուն զարգացմամբ հետաքրքրված պետությունների հետ։

Leave a comment