Փաշինյանը մեկնում է Փարիզ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնել է նրա մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին»,–սոցցանցում գրել է նա:

Նիկոլ Փաշինյանն էլ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Փարիզ է մեկնում սովորական չվերթով, էկոնոմ կլասով այլ ոչ թե կառավարական ինքնաթիռով։

Փաշինյանի հետ միասին, իր աշխատակազմից բացի, Փարիզ են մեկնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական ​​բանականության նախարար Գևորգ Մանթաշյանը։

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչու Փաշինյանի այցելությունների համար կառավարական ինքնաթիռ չի օգտագործվել (վարչապետը մի քանի անգամ այցելել է FlyOne ինքնաթիռով)։

Կառավարությունից դեռևս չեն արձագանքել մեր հարցմանը։

Նիկոլ Փաշինյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նշենք, որ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի նպատակն է քննարկել տիեզերական արդյունաբերության, կրող հրթիռների և արբանյակային խմբավորումների ուղեծիր դուրսբերման ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարները:

Փաշինյանը հրավիրվել և մասնակցում է գագաթնաժողովին՝ երկկողմ և բազմակողմ շփումների շրջանակում:

Sputnik Արմենիա

Leave a comment