Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցնեք  Թրիփփի նախագծի մեր դիտարկումները. Փաշինյան

Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցնեք  Թրիփփի նախագծի մեր դիտարկումները. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թրիփփի մասով հետևյալ ժամանակացույցով ենք  առաջնորդվելու՝ առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցնեք  Թրիփփի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները, որը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա: Սկսվել է Թրիփփի նախագծի տեխնկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը», -ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա խոսեց նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման այլ հեռանկարների մասին.«Էներգետիկայի ոլորտում մենք կտեսնենք՝ ինչպես ենք շարունակում մեր համագործակցությանը միջուկային էներգետիկայի ոլորտում: Այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և պիտի որոշում կայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է մեր շահերին»:  

Վարչապետի խոսքով՝  ամբողջ ծավալով ընթանում է Հրազդանում  «Ֆայրբըրդ» ընկերության նախագիծը՝ արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, և ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ այդտեղ պոտենիցալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի:  

Ըստ վարչապետի,  հաջորդ խնդիրը կապված է սահմանների կառավարման հետ.«Կառավարությանը խնդիր եմ առաջադրել՝ այն պահից, երբ սկսեն գործել  բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա  դա մենք սպասում ենք 2027-ի աշնանը,  մեր օդանավակայանում և բոլոր  կետերում պետք է գործեն  անկոնտակտ անցման ուղիներ: Դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն, որ տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, դրանք կիսի մեզ հետ: Երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ  այս թեմա  և ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաներով կկիսվեն ՀՀ-ի հետ»:  

 

Leave a comment