Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օրից պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Մոսկվան միշտ անհամբեր սպասում է Ռուսաստանի ղեկավարի Նյու Դելի այցելություններին։
«Մի քանի օրից կսկսվի Պուտինի այցը Հնդկաստան՝ Նյու Դելի։ Նա կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին և գագաթնաժողովի կողմից նախատեսված բոլոր ձևաչափերին»,- ասել է Կրեմլի խոսնակը։