Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.09.2026 | 12:33

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ  նախօրեին հազարավոր ցուցարարներ են  հավաքվել՝ բողոքելու աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դեմ, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կուսակցությունը տարածաշրջանային ընտրություններում պատմական հաջողության է հասել։

Բեռլինի ոստիկանության հաշվարկով՝ հանրահավաքի սկսվելուց մեկ ժամ անց մասնակիցների թիվը եղել է 5000, մինչդեռ համակազմակերպիչ Campact-ը հայտնել է 14,000 ցուցարարի մասին, գրում է France 24-ը։

2025 թվականի սկզբին AfD-ի դեմ բողոքի ցույցերի նախորդ ալիքին հարյուր հազարավոր ցուցարարներ էին մասնակցել։

AfD-ն Գերմանիայի խորհրդարանի երկրորդ խոշորագույն խմբաակցությունն է և ամիսներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում համազգային հարցումների արդյունքներում։ Կիրակի օրը  կայացած տարածաշրջանային ընտրություններում այն ծանր պարտության է մատնել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի  CDU կուսակցությանը և Արևելյան Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ստացել ձայների գրեթե 44 տոկոսը։ Տնտեսական դժվարություններ ունեցող այս տարածաշրջանում բնակվում է մոտ 2,1 միլիոն մարդ։

AfD-ի հաղթանակը երկրում դիտարկվում է որպես քաղաքական երկրաշարժ, որով աջ ծայրահեղական կուսակցությունը նացիստական ժամանակաշրջանից ի վեր առաջին անգամ կարող է ստանձնել երկրամասի կառավարումը։

Երկուշաբթի Մերցը հայտարարել էր, որ քվեարկության արդյունքից «խորապես ցնցված» է, սակայն խոստացել շարունակել բարեփոխումների ծրագիրը։ Սեպտեմբերի 20-ին նախատեսվում է ևս երկու երկրամասային ընտրություն՝ Բեռլինում և արևելյան Մեկլենբուրգ-Պոմերանիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment