Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կկարողանան քննարկել հանրաքվեի հարցը (PAN.am)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկելու Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկելու մեր ներկայիս երկկողմ հարաբերությունների հիմնական թեման։ Խոսքը, այնուամենայնիվ, Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման ընտրության և համապատասխան հանրաքվեի անցկացման թեմայի մասին է»,- ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է կայանալ մոտ ժամանակներս, սակայն հստակ ժամկետները դեռ չեն որոշվել։

Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել Փաշինյանի հետ՝ քննարկման առանցքային թեման դարձել են Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է, և կրկին կոչ է արել հանրաքվե անցկացնել՝ այդ հարցը փակելու համար։

Հանդիպման արդյունքներով նա Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով։

Leave a comment