Կրեմլը չի ​​նշել Ուիթքոֆի և Քուշների առաջարկների և Անքորիջում հնչեցվածների տարբերությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների արած առաջարկները որքանով են համապատասխանում Անքորիջում հնչեցված առաջարկներին:
Մի լրագրող հարցրել է, թե ինչով են ամերիկացի բանակցողների առաջարկները տարբերվում Անքորիջում հնչեցվածներից։
«Ոչ, դա չեմ կարող ասել ձեզ»,- պատասխանել է Պեսկովը։

Leave a comment