Իրանի նավթատար լցանավերը գրոհելու ԱՄՆ-ի սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260907/irani-navtatar-lcanavery-grvohelu-amn-i-sparnaliqnery-pativ-chen-berum-gerterutjany-agn-106547890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, լցանավ

իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, լցանավ

Բաժանորդագրվել

Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի կողմից իրանական բոլոր նավթատար լցանավերին հարվածելու սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։

«Հասկանում եք, մի երկրի համար, որն իրեն անվանում է պատմության մեջ ամենահզոր գերտերությունը, նման սպառնալիքների դիմելը, առևտրային նավերի վրա հարձակումներ գործելը՝ վրեժխնդրությունից ելնելով, ինչն իրենք խոստովանել են, իրականում, բոլորովին պատվաբեր չէ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։

Դրանից բացի, Իրանի խորհրդարանի խոսնակ և Միացյալ Նահանգների հետ հակամարտության շուրջ Իրանի բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է Հեգսեթի հայտարարություններին։ X սոցցանցում նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի իրանական ակտիվներին, Թեհրանը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող նավթագազային ընկերություններին։

Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար լցանավերի վրա Խարկ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում: Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար լցանավերի Հորմուզի նեղուցում, իսկ ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ամերիկյան ավիակիր և ականակիր նավերի։

Leave a comment