https://arm.sputniknews.ru/20260906/zbvosashrjajin-volvortum-ashnany-ajceluneri-mets-hvosq-en-aknkalum-hajastan-106479898.html
Զբոսաշրջային ոլորտում աշնանը այցելուների մեծ հոսք են ակնկալում Հայաստան
Զբոսաշրջային ոլորտում աշնանը այցելուների մեծ հոսք են ակնկալում Հայաստան
Sputnik Արմենիա
Որքան էլ որ զբոսաշրջային հոսքերն ավելանում են, բայց Հայաստանը դեռևս ճանաչելիության բարձրացման լուրջ խնդիր ունի։ Վլադիմիր Գևորգյանը միջազգային ցուցահանդեսներում… 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T14:24+0400
2026-09-06T14:24+0400
2026-09-06T14:24+0400
զբոսաշրջություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756059_0:130:1600:1030_1920x0_80_0_0_b8dca40748bde095568e2c1cd1fde017.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ամռանը Հայաստան այցելող զբոսաշրջիկների շարքում առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են. Sputnik Արմենիային ասել է տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։Երկրորդ տեղում եղել է Վրաստանը, թեև մեր զրուցակիցը հակված է այդ փաստը վերագրել ոչ թե զբոսաշրջային, այլ միջանկյալ այցերին։ Հյուրընկալության ու ծառայությունների մատուցման տեսանկյունից ևս, մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանը շահեկանորեն տարբերվում է հարևան երկրներից։ «Եթե Երևանում մենք ունեինք ծառայությունների կայուն որակ, ապա մարզերում «կաղում» էինք, բայց վերջին տարիներին նաև ինքներս մեր փորձով կարող ենք փաստել, որ մարզերում ևս դրական փոփոխություններ կան»,– ասում է նա։Ամփոփելով՝ Գևորգյանը հույս է հայտնում, որ Հայաստանի աշնանային մեղմ եղանակը ևս գրավիչ կլինի Հայաստան ուղևորվող զբոսշրջիկների համար, հատկապես, որ նախանշված են իրադարձային տուրիզմին նպաստող որոշ բաղադրիչներ։ Իսկ եթե մեկ անգամ այցելողներից յուրաքանչյուրը գոնե 2-3 հոգու մոտ կպատմի իր տպավորությունների մասին, ապա հետագա տարիներին Հայաստան այցելողների թիվը էապես կավելանա, հույս հայտնեց Գևորգյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756059_29:0:1453:1068_1920x0_80_0_0_49427f994f9e33b69319af8169c6cef3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , հայաստան
զբոսաշրջություն , հայաստան
Բաժանորդագրվել
Որքան էլ որ զբոսաշրջային հոսքերն ավելանում են, բայց Հայաստանը դեռևս ճանաչելիության բարձրացման լուրջ խնդիր ունի։ Վլադիմիր Գևորգյանը միջազգային ցուցահանդեսներում պարզել է, որ մարդիկ նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, շատ դեպքերում անգամ անունը չեն լսել։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ամռանը Հայաստան այցելող զբոսաշրջիկների շարքում առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են.
Sputnik Արմենիային ասել է տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Երկրորդ տեղում եղել է Վրաստանը, թեև մեր զրուցակիցը հակված է այդ փաստը վերագրել ոչ թե զբոսաշրջային, այլ միջանկյալ այցերին։
«Մենք միշտ այցելու և զբոսաշրջիկ տարբերությունը չենք դիտարկում։ Կարծում եմ` Վրաստանից այցերի աճը, որը պաշտոնական տվյալներն են փաստում, կապված է, որ Հայաստանից այլ երկրներ թռիչքների հետ։ Տարիներ առաջ մենք էինք մեկնում Վրաստան և այնտեղից իրականացնում թռիչքներ։ Հիմա հակառակն է, որովհետև շատ եվրոպական ուղղություններով իրականացվում են ուղիղ թռիչքներ, և «Զվարթնոցը» այս տեսանկյունից դառնում է տուրիստական չվերթերի հաբ»,– նշում է Գևորգյանը։
Հյուրընկալության ու ծառայությունների մատուցման տեսանկյունից ևս, մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանը շահեկանորեն տարբերվում է հարևան երկրներից։
«Եթե Երևանում մենք ունեինք ծառայությունների կայուն որակ, ապա մարզերում «կաղում» էինք, բայց վերջին տարիներին նաև ինքներս մեր փորձով կարող ենք փաստել, որ մարզերում ևս դրական փոփոխություններ կան»,– ասում է նա։
Ամփոփելով՝ Գևորգյանը հույս է հայտնում, որ Հայաստանի աշնանային մեղմ եղանակը ևս գրավիչ կլինի Հայաստան ուղևորվող զբոսշրջիկների համար, հատկապես, որ նախանշված են իրադարձային տուրիզմին նպաստող որոշ բաղադրիչներ։
«Դա Արենիի գինու փառատոնն է։ Ամենամեծ միջոցառումը լինելու է COP 17–ը, որը իր հետ բերելու է մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ։ Հասկանալի է, որ մեր ավանդական ուղղությունները, այսինքն` պատմամշակութային վայրերը, ևս միշտ ակտուալ են։ Այս համատեքստում մենք հիմնականում ակնկալում ենք հանրահռչակել Հայաստանը, քանի որ շատ դեպքերում, երբ որ մենք գնում ենք միջազգային ցուցահանդեսներ, երբ մարդիկ մեզ մոտենում են, պարզվում է՝ նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, շատ դեպքերում Հայաստանի անունը չեն լսել։ Մենք խնդիր ունենք ճանաչելիության բարձրացման»,– նշում է մասնագետը` հույս հայտնելով, որ առաջիկա աշունը թույլ կտա տուրիստական մեծ հոսք ընդունել մեր երկիր։
Իսկ եթե մեկ անգամ այցելողներից յուրաքանչյուրը գոնե 2-3 հոգու մոտ կպատմի իր տպավորությունների մասին, ապա հետագա տարիներին Հայաստան այցելողների թիվը էապես կավելանա, հույս հայտնեց Գևորգյանը։