Նարեկ Կարապետյանը Վենսից հանդիպում է խնդրել, բայց կտրուկ մերժվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսից հանդիպում էր խնդրել նաև  Տաշիր Սամոյի եղբոր որդի Նարեկ Կարապետյանը՝  վերջինիս հետ քննարկելու Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Սակայն ԱՄՆ փոխնախագահ Վենսը կտրականապես մերժել է Նարեկ Կարապետյանի հանդիպման առաջարկը՝ հավելելով, որ ցանկություն չունի Հայաստանում հանդիպել այլ ուժերի հետ, հանդիպելու է  միայն ՀՀ լեգիտիմ իշխանություններին։

Թերևս  սրանով է բացատրվում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսը մի քանի անգամ բարձրաձայն աջակցություն հայտնեց  վարչապետին։  Սրանով է բացատրվում այն փաստը, որ Վենսի մերժում ստացած Նարեկ Կարապետյանը ջանք չի խնայում տարատեսակ ստերով Վենսին ու նրա այցը տորպեդահարելու համար։

medianews

Leave a comment