Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով դատավարությունը։
Դատավարության ընթացքում՝ ժամեր շարունակ, ցուցադրվեց որպես ապացույց ներառված տեսանյութ՝ բնակարանային խուզարկության ժամանակ զենքի զննության դրվագներ պարունակող։
Փաստաբաններից մեկն ասաց․ «Հայտնաբերված զենք-զինամթերքը կապ չունի իմ պաշտպանյալի ու մյուսների հետ, այն ի՞նչ ապացույց կարող է լինել վերդիկտ կայացնելու համար»։
Լազերային սկավառակներից մեկը պարունակությունն էլ չկարողացան զննել, փաստաբաններից մեկն ասաց՝ եթե այն խոտան է, ուրեմն առհասարակ չպիտի դիտարկվի ապացույց։
«Դատաքննությունը հումորային երեկո չէ»,- հակադարձեց դատավորը՝ նշելով, որ մասնագետ կհրավիրեն, որը կօգնի ցուցադրելու այն։
Դատական նիստը հետաձգվեց նոյեմբերի 5-ին՝ 14․30-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: