TRIPP-ի առաջին քարը կարող է դրվել արդեն 2027թ․ սկզբին. դեսպան

https://arm.sputniknews.ru/20260904/tripp-i-arajin-qary-karvogh-e-drvel-arden-2027t-skzbin-106478485.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84788417_55:0:1388:1000_1920x0_80_0_0_398e3a7eb5999db93aa19e7aeffc33ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), նարեկ մկրտչյան, ամն, դեսպան, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն

թրամփի ուղի (tripp), նարեկ մկրտչյան, ամն, դեսպան, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը TRIPP նախագծին, միաժամանակ ձգտումը` պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. TRIPP նախագծի շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2027 թ․-ի սկզբին: Այս մասին ամերիկյան Semafor հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:

«TRIPP նախագիծն առաջ է ընթանում։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին կիրականացվի տեխնիկատնտեսական գնահատում: Իսկ առաջին քարի տեղադրումը հնարավոր է արդեն հաջորդ տարեսկզբին», – ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment