https://arm.sputniknews.ru/20260904/tripp-i-arajin-qary-karvogh-e-drvel-arden-2027t-skzbin-106478485.html
TRIPP-ի առաջին քարը կարող է դրվել արդեն 2027թ․ սկզբին. դեսպան
TRIPP-ի առաջին քարը կարող է դրվել արդեն 2027թ․ սկզբին. դեսպան
Sputnik Արմենիա
Դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը TRIPP նախագծին, միաժամանակ ձգտումը` պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ: 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T18:29+0400
2026-09-04T18:29+0400
2026-09-04T18:35+0400
թրամփի ուղի (tripp)
նարեկ մկրտչյան
ամն
դեսպան
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84788417_0:37:1501:881_1920x0_80_0_0_a92aefed649dd32ee12d606765832774.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. TRIPP նախագծի շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2027 թ․-ի սկզբին: Այս մասին ամերիկյան Semafor հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:Նա նշել է, որ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84788417_55:0:1388:1000_1920x0_80_0_0_398e3a7eb5999db93aa19e7aeffc33ef.jpg.webp
թրամփի ուղի (tripp), նարեկ մկրտչյան, ամն, դեսպան, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp), նարեկ մկրտչյան, ամն, դեսպան, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
Դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը TRIPP նախագծին, միաժամանակ ձգտումը` պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. TRIPP նախագծի շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2027 թ․-ի սկզբին: Այս մասին ամերիկյան Semafor հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«TRIPP նախագիծն առաջ է ընթանում։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին կիրականացվի տեխնիկատնտեսական գնահատում: Իսկ առաջին քարի տեղադրումը հնարավոր է արդեն հաջորդ տարեսկզբին», – ասել է նա։
Նա նշել է, որ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ: