Միս, կաթնամթերք, վառելիք, ձուկ. որ ապրանքներն են թանկացել, որոնք՝ էժանացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026թ. օգոստոսին 2025թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ 2026թ. հուլիսի համեմատ՝ 1.0 % գնանկում: Տվյալները հրապարակել է ՀՀ Վիճակագրության կոմիտեն:
Օրինակ՝ առաջնային նշանակության ապրանքատեսակներից հացաբուլկեղենի համար 2025 թվականի օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 2.6 %, իսկ 2026 թվականի հուլիսի նկատմամբ 0.1 %:
Մսամթերքի դեպքում պատեկերը փոքր-ինչ այլ է. նախորդ տարվա օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 10.8 %, մինչդեռ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ առկա է 0.1 % գնանկում: Այստեղ բավականին բարձր է տավարի մսի գնի աճը, որը 2025-ի օգոստոսի համեմատ կազմում է 22.6 %, իսկ այս ամիս աճել է միայն 0.2 %-ով: Ոչխարի մսի դեպքում՝ նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 15.5 %, որն այս տարի որևէ փոփոխություն չի կրել: Թռչնամսի համար էլ 2025-ի օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 3.3 %, որն այս տարի ադրեն նվազման միտումներ է ցույց տվել՝ կազմելով 0.1 %:
Նկատելի գնանկում առկա է ձկնամթերքի պարագայում. 2025 թվականի օգոստոսի համեմատ այն նվազել է 8.9 %, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 6. 8 %: Այս դեպքում 2025 թվականի համամեմատ թարմ Իշխան ձկան գինը նվազել է հասնելով 12.7 %-ի:
Նախորդ տարվա համեմատ գնաճի բավականին բարձր տոկոս նկատվում է կաթնամթերքի ոլորտում (ներառյալ ձուն), որը 2026-ի օգոստոսին հասել է 11.8 %-ի: Ընդգծենք, որ սա համամատած սննդամթերքի մյուս ոլորտների համեմատ ամենաբարձր գնաճ գրանցած ոլորտն է: Չնայած սրան ընթացիկ տարվա հուլիսի համեմատ այստեղ գնաճը այնքան էլ մեծ չէ և կազմում է 0.1 %:
Կաթնամթերքի ոլորտում նախորդ տարվա օգոստոսի համեմատ բավականին բարձր է գնաճը կաթնաշոռի, պանրի, պաստերիզացված կաթի ու թթվասերի դեպքում, որն ընդհանուր առմամբ տատանվում է 7.2-8.8 %-ի միջև: Նույն ժամանակահատվածի համեմատ՝ բավականին բարձր է ձվի գնաճի տոկոսը, որը կազմում է 27. 4 %, որն ընթացիկ տարվա հուլիսի համեմատ նվազել է 0.2 %-ով:
Պատկերն այլ է միրգ-բանջարեղենի պարագայում: Եթե միրգը 2025 թվականի օգոստոսի համեմատ աճել է 10.5 տոսկոսով, ապա այս տարվա հուլիսի համեմատ առկա է 3.5 % գնանկում: Բանջարեղենի դեպքում նախորդ տարվա օգոստոսի համեմատ բավականին քիչ է՝ 0.4 %, իսկ 2026-ի հուլիսի համեմատ առկա է արդեն 5.3 % գնանկում, այսինքն ընթացիկ տարվա օգոստոսի դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 4.9 % գնանկում:
Գնաճի բարձր տեմպեր նկատվում է նաև ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների ոլորտում: Այստեղ օղու դեպքում նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմում է 11 %, որն այս տարվա ընթացքում բարձրացել է 0.5 %: Ծխախոտային արտադրատեսակների պարագայում 2025-ի օգոստոսի համար աճը կազմել է 7 %, իսկ ընթացիկ տարվա դեպքում 0.1 %:
Թանկացում նկատվում է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում՝ մասնավորապես հագուստի, կոշիկի, կահույքի ու կենցաաղային տեխնիկայի ապրաքնախմբերի դեպքում, որը 2026թ. օգոստոսին 2025թ օգոստոսի համեմատ կազմել է 2.4%, իսկ 2026թ. հուլիսի համեմատ՝ 0.4%:
Բենզինի և դիզելային վառելիքի դեպքում գնաճ-գնանկում հարաբերակցությունը բավականին տատանվող է: Եթե 2026 թվականի հունվարի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք բենզինի 4.9 % գնանկում, ապա արդեն օգոստոսին նախորդ տարվ համեմատ ունենք 4.1 % գնաճ:
Դիզելային վառելիքի պարագայում ունենք այլ պատկեր: 2025 թվականի հունվարի հետ համեմատությամբ ընթացիկ տարվա հունվարին գնանկումը կազմել է 1.6 %, մինչդեռ օգոստոսին՝ կրկին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, գնաճը կազմում է 9.8 %: