Թենիսում արդարության ապահովման միջազգային մարմինը (ITIA) որոշում է կայացրել «Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակից Նիկ Կիրյոսի առնչությամբ:
Ավստրալացի թենիսիստը մեկ ամսով որակազրկվել է կոկաինի դրական թեստ հանձնելու պատճառով, հաղորդում է ITIA-ի մամուլի ծառայությունը:
31-ամյա Կիրյոսի հունիսի 26-ին դոպինգ թեստ էր հանձնել իսպանական Մալյորկայում կայացած ATP-250 մրցաշարի ժամանակ: Ստուգման արդյունքում հայտնաբերվել էր կոկաինի մետաբոլիտ: Թենիսիստն ընդունել էր իր մեղքը և ներողություն խնդրել երկրպագուներից:
ATP-ի դասակարգման աղյուսակում ավստրալացին ամենաբարձր դիրքն ունեցել է 2016 թվականին՝ զբաղեցնելով 13-րդ տեղը, իսկ այժմ 918-րդն է:
Դավիթ Եղիազարյան