Կարևորել ենք հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում․ Նարեկ Մկրտչյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանդիպում եմ ունեցել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։

Զրույցի ընթացքում կարևորել ենք հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում, ինչպես նաև մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

Leave a comment