https://arm.sputniknews.ru/20261027/zvartnvoc-odanavakajanum-zurna-dhvolvov-dimavvorecin-chempivonnerin-108562783.html
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին չեմպիոններին
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին չեմպիոններին
Sputnik Արմենիա
Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T07:51+0400
2026-10-27T07:51+0400
2026-10-27T07:51+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
մարմնամարզություն
չեմպիոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108562614_0:0:1280:720_1920x0_80_0_0_d1f2c5a166e6716fbf4acfee0b998b03.jpg.webp
Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին։Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձան Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը։«Կարելի է ասել, մենք նոր ռեկորդ սահմանեցինք։ Չորս հոգով մեկնեցինք աշխարհի առաջնության, չորս մեդալով վերադարձանք։ Սա մեզ համար, իմ կարծիքով, 100 տոկոսանոց արդյունք էր, որի համար շատ ես ուրախ եմ»,– լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը, որը երկրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Նա խոստովանեց, որ վնասվածք է ունեցել, մրցումներից առաջ գոհ չի եղել իր մարզավիճակից։«Բայց, փառք Աստծո, կարողացա հավաքվել, անել այն, ինչ ես կարողանում եմ անել»,– ասաց Դավթյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108562614_198:0:1158:720_1920x0_80_0_0_9cdeb5710f069afd1bc3286584fbeba6.jpg.webp
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարմնամարզություն, չեմպիոն, видео
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարմնամարզություն, չեմպիոն, видео
Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին։
Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձան Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը։
«Կարելի է ասել, մենք նոր ռեկորդ սահմանեցինք։ Չորս հոգով մեկնեցինք աշխարհի առաջնության, չորս մեդալով վերադարձանք։ Սա մեզ համար, իմ կարծիքով, 100 տոկոսանոց արդյունք էր, որի համար շատ ես ուրախ եմ»,– լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը, որը երկրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նա խոստովանեց, որ վնասվածք է ունեցել, մրցումներից առաջ գոհ չի եղել իր մարզավիճակից։
«Բայց, փառք Աստծո, կարողացա հավաքվել, անել այն, ինչ ես կարողանում եմ անել»,– ասաց Դավթյանը։