Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։ Նրա հանդեպ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորանք» պարունակող հայտարարությունների համար։
Դավութօլղուն ասել էր. «Եթե ես չառարկեի, չէի կորցնի վարչապետի պաշտոնս. եթե ես չառարկեի, միլիարդներ կավելացնեի իմ միլիարդներին, ինչպես ինձանից հետո եկած վարչապետն ու նախարարները»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)