ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում ՀՀ-ի կորցրած արտոնությունների հարցը կլուծի ՌԴ-ն․ Օվերչուկ

Երևանն ինքնուրույն կորոշի Եվրամիությանն անդամակցելու հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում լուծելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում։ Այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակում, գրում է ТАСС-ը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Երևանի անձնական գործն ու ինքնիշխան իրավունքն է, և այդ հարցը պետք է որոշի հենց Երևանը։

«Իսկ մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում», – ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։ա

Leave a comment