Սկսել ենք նորից հետ գլորվել. կարող են մարդու բացակայությամբ նրան դատել, ծանր հիվանդ մարդուն խոշտանգելով կալանավորել, պատգամավորին խուզարկել` առանց թույլտվության. «Հրապարակ»

Ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետությունը 2001-ին դառնում Եվրախորհրդի անդամ, միանում տարբեր կոնվենցիաների ու միջազգային պայմանագրերի: Որպեսզի քաղաքակիրթ աշխարհում ընդունված օրենսդրական կարգավորումները, կոնվենցիաները, ժողովրդավարության նորմերը կիրառվեն նաեւ այստեղ:

Եվ, իսկապես, 2000-ականներին այս բոլոր ուղղություններով մենք առաջընթաց էինք արձանագրում: Հատկապես՝ արդարադատության համակարգում:

Ամենակարեւորը` ոստիկանությունում մարդկանց ծեծելու, խոշտանգելու մասին տեղեկատվությունը խիստ նվազեց, իսկ յուրաքանչյուր նման դեպք մեծ աղմուկ էր առաջացնում: Հիմա մենք սկսել ենք նորից հետ գլորվել: Իհարկե, դա դեռ շատ տեսանելի չէ` ֆորմալ պահպանվում են ինչ-որ կանոններ: Բայց հիմա արդեն կարող են մարդու բացակայությամբ նրան դատել, ծանր հիվանդ մարդուն խոշտանգելով կալանավորել, պատգամավորին խուզարկել` առանց թույլտվության:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment