Բաքուն և Երևանը ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։

Ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի պլանների մասին հայտարարությունները։

«Նրանք ինքնիշխան պետություններ են և ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Leave a comment