Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ


ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Լուսինե Գևորգյանը Facebook-յան իր էջում հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին։

Leave a comment