Ֆրանսիան արգելել է հրեական բնակավայրերի խորհրդի ղեկավարի մուտքը երկիր

Բաժանորդագրվել

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արգելել Իսրայելի Սամարիայի տարածաշրջանային խորհուրդը գլխավորող Յոսի Դագանի մուտքը երկիր, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերը։ Այս մասին հայտնել է իսրայելական I24News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ավելի վաղ` սեպտեմբերին, Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու սահմանափակումներ կիրառելու մասին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտնեց նմանատիպ միջոցներ ձեռնարկելու Փարիզի և ևս 11 պետությունների մտադրության մասին։

Նշենք, որ Իսրայելը շարունակում է ընդլայնել բնակավայրերի գործունեությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, ինչը քննադատության է արժանանում միջազգային հանրության կողմից։

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը շարունակում են մնալ Իսրայելի և Պաղեստինի ազգային ինքնավարության և մի շարք օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում ամենասուր հարցերից մեկը։

Պաղեստինյան կողմը այդ գործունեությունը դիտարկում է որպես Իսրայելի վերահսկողությունը ամրապնդելու փորձ պաղեստինյան պետության ստեղծման համար նախատեսված տարածքների վրա։ Բնակավայրերի նկատմամբ քաղաքականությունը ևս համարվում է լուրջ խոչընդոտներից մեկը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ճանապարհին։

Leave a comment