Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում | Factor.TV

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի իսպանական «Սուետայում», որը հանդես է գալիս Սեգունդա 2-ում:

Իսպանական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հունգարական «Ֆերենցվարոշի» 24-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է «Սուետայի» մամուլի ծառայությունը:

Էդգար Սևիկյանը 2024 թվականին է միացել «Ֆերենցվարոշին», որի կազմում անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Ակրոնում», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 13 խաղի ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Իսպանիայում Սևիկյանը խաղացել է նաև «Լևանտեում»:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment