6 անձ ձերբակալված է, կալանքի միջնորդություն կներկայացվի․ ՔԿ-ն՝ Վաղարշապատի դեպքերի մասին

https://arm.sputniknews.ru/20260211/6-andz-dzerbakalvats-e-kalanqi-mijnvordutjun-knerkajacvi-qk-n-vagharshapati-depqeri-masin-98692112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, տիմ ընտրություններ

ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Մի շարք անձանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ «Հաղթանակ» դաշինքի անդամ և աջակից 7 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքին խոչընդոտելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։
Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Նա գրել էր, որ 5 անձ է ձերբակալվել, խուզարկություններ են իրականացվում։ Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ արդեն ավելի քան 10 անձ է ձերբակալվել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ էին ձեռքբերվել, ըստ որի՝ 2025թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

ՔԿ-ից նաև հայտնում են, որ ձերբակալված անձանց տներում և կից օժանդակ շինություններում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Leave a comment