Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի

Հասարակություն

11.10.2026 | 11:22

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 22։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։

  • Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ։
  • Էրեբունի վարչական շրջան՝ բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի թաղի։
  • Կենտրոն վարչական շրջան՝ Օստրովսկու, Ծատուրյան և Զավարյան փողոցներն ու նրբանցքները, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2 և 17 հասցեները, Նար-Դոսի փողոցի 1-40, Քրիստափորի փողոցի 1-15, Ծխախոտագործների փողոցի 1-65, Խորենացու փողոցի 28-231 հասցեները և 3-րդ փակուղին, Տիգրան Մեծի պողոտայի 12-80 հասցեներն ու նրբանցքը, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության և Երևանի պետական համալսարանի վարչական շենքերը։
  • Շենգավիթ վարչական շրջան՝ Արշակունյաց պողոտան, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ և 10-րդ փողոցներն ու նրբանցքները, Սևանի փողոցն ու նրբանցքը, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքները, Չեխովի փողոցի 1-21 և Բագրատունյաց փողոցի 41-80 հասցեները, Ներքին Շենգավիթի, Նորագավիթի և Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերը։

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։

  • Արարատի մարզ՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն և Նոր Խարբերդ գյուղերը, ինչպես նաև անմիջապես ջրատարից սնվող բաժանորդները։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և նախապես շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Leave a comment