https://arm.sputniknews.ru/20260211/6-andz-dzerbakalvats-e-kalanqi-mijnvordutjun-knerkajacvi-qk-n-vagharshapati-depqeri-masin-98692112.html
6 անձ ձերբակալված է, կալանքի միջնորդություն կներկայացվի․ ՔԿ-ն՝ Վաղարշապատի դեպքերի մասին
6 անձ ձերբակալված է, կալանքի միջնորդություն կներկայացվի․ ՔԿ-ն՝ Վաղարշապատի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Մի շարք անձանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T13:51+0400
2026-02-11T13:51+0400
2026-02-11T13:52+0400
ձերբակալություն
հհ քննչական կոմիտե
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ «Հաղթանակ» դաշինքի անդամ և աջակից 7 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքին խոչընդոտելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Նա գրել էր, որ 5 անձ է ձերբակալվել, խուզարկություններ են իրականացվում։ Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ արդեն ավելի քան 10 անձ է ձերբակալվել։Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ էին ձեռքբերվել, ըստ որի՝ 2025թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:Վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:ՔԿ-ից նաև հայտնում են, որ ձերբակալված անձանց տներում և կից օժանդակ շինություններում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, տիմ ընտրություններ
ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, տիմ ընտրություններ
Մի շարք անձանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ էին ձեռքբերվել, ըստ որի՝ 2025թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
ՔԿ-ից նաև հայտնում են, որ ձերբակալված անձանց տներում և կից օժանդակ շինություններում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր: