Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ՝ ի պատասխան իրանական տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածի։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Հորդանանում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող Հուսեյն թագավորի և Ալ Ազրաք ռազմաբազաները։
ԱՄՆ-ի նախորդ հարվածը հասցվել էր Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարակ կղզու ռազմական օբյեկտներին։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ գործողության թիրախում են եղել հրթիռային կայանքներ, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում նավագնացության և ԱՄՆ զինուժի համար։