Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը

Բաժանորդագրվել

Դարչիևը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. 67-րդ տարեկանում հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մահվան պատճառը չի նշվում։

Դարչիևը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում: 2003–ին նա նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն, իսկ 2005-ին` ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ: 2010-2014թթ. ղեկավարել է Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտը, իսկ 2014թ. հոկտեմբերին Կանադայում ՌԴ դեսպան է նշանակվել և այդ պաշտոնում աշխատել մինչև 2021թ. հունվարը: Դրանից հետո Դարչիևը վերադարձել է Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնին: 2016թ. նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:

ԱՄՆ–ում Ռուսաստանի նախորդ դեսպանը Անատոլի Անտոնովն էր, որն ավարտեց իր առաքելությունը և վերադարձավ Մոսկվա 2024 թվականի հոկտեմբերին:

Leave a comment